«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը՝ իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ այն թիմ, որի կազմում հանդես է եկել ակադեմիայի մակարդակով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է մեկ տարուց, սակայն գերմանական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին պահել թիմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն նրանք դեռ կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկել։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։