Միկել Արտետա․ «Կարծում եմ ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու համար շանսերը հավասար են»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ ակումբին որոշակի հաջողություն է պետք Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում:

«Կարծում եմ այս պահին սանսերը հավասար են։ Մենք կարող ենք չեմպիոն դառնալ, դրա համար պետք է հաղթել բոլոր խաղերում։ Մեզ դեռ բարդ հանդիպումներ են սպասվում, կարող ենք չեմպիոն դառնալ», – Արտետայի խոսքերը մեջբերում է Goal-ը։

«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ն՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել։