Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել Լուկա Մոդրիչի հետ

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է Twitter-ի ինսայդեր Նիկոլո Շիրան։

37-ամյա խորվաթի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։