«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա արգենտինացուն հավակնում է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները մտադիր են ֆուտբոլիստին դարձնել կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու գլխավոր թիրախը։

Ընթացիկ մրցաշրջանում Մակ Ալիսթերը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինայի հավաքականի կազմում կիսապաշտպանը դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն։