Թոմաս Տուխել․ «Այս թիմում խաղալու համար պետք է պայքարել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է թիմի կիսապաշտպան Ռայան Գրավենբերեի մասին իր կարծիքով:

«Ես տեսնում եմ Ռայանի ունակությունը մարզումների ժամանակ, նա ամեն ինչ անում է: Նա կիսապաշտպան է, ով կարողանում է լավ շարժվել և դրիբլինգ անել:

Հիմա խոսքը համբերատար լինելու մասին է: Այս թիմում խաղալու համար պետք է պայքարել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրավենբերչով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Արսենալը»։