ՊՍԺ-ի առաջարկը Լիոնել Մեսսիի համար առաջնային չէ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել, սակայն դա առաջնահերթություն չի համարում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ պայմանագրի առաջարկը որոշիչ կլինի 35-ամյա արգենտինացու ապագան որոշելու հարցում, երբ պարզ դառնա՝ արդյոք «Բարսելոնան» կարող է ընդառաջել տրանսֆերային ֆեյր-փլեյին՝ Մեսսիին վերադարձնելու համար։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել նախկին թիմակցի հետ։

Մեսսին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։