«Չելսին» ևս մեկ անգամ կփորձի համոզել Մեյսոն Մաունթին երկարաձգել պայմանագիրը։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Նախկինում կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ գործարքի պայմանների շուրջ, ինչի պատճառով էլ բանակցությունները սառեցվել են։
Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Մեյսոն Մաունթի նկատմամբ, այդ թվում՝ «Լիվերպուլը» և «Նյուքասլը»:
24-ամյա կիսապաշտպանի արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 65 մլն եվրո։