Անխել դի Մարիան խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» վինգեր Անխել դի Մարիան հայտնել է, որ բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

«Մենք բանակցություններ ենք վարում պայմանագրի երկարաձգման շուրջ. Ես երջանիկ եմ Թուրինում.

Ի վերջո, ես զգում եմ երկրպագուների ջերմությունը ծանր մեկնարկից հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում TodoFichajes-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: