«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի ապագայի մասին։
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է դիտարկել Բելինգհեմին ձեռք բերելու տարբերակը:
Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Չգիտեմ ինչու, բայց ես նման զգացողություն ունեմ»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։