Սաուդյան Արաբիայի ակումբները ծրագրում են զանգվածաբար գնել Եվրոպայում հայտնի ֆուտբոլիստների։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կրիշտիանու Ռոնալդուից հետո առաջնության ակումբներից մի քանիսը ցանկանում են գնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ում պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Սաուդցիները չեն պատրաստվում դրանով կանգ առնել։ Նրանք նախատեսում են ամռանը պայմանագիր կնքել եվրոպական թոփ 5 լիգաների մոտ 50 ֆուտբոլիստների հետ: Նրանց թվում են արդեն Ռոբերտո Ֆիրմինոն, Իլկայ Գյունդողանը, Ադամա Տրաորեն, Յերի Մինան, Աբդուլայե Դուկուրեն։
Սաուդյան Արաբիայի առաջնության գրեթե բոլոր ակումբներն այժմ ունեն ութ արտասահմանցի ֆուտբոլիստներ, ինչը առավելագույն քվոտա է։ Ամռանը լիգայում հանդես եկող արտասահմանցիների որակի զգալի աճ է սպասվում։