«Չելսին» պատրաստ է Գավիին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է մնալ Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Լոնդոնյան ակումբը պատրաստ է խոստումնալից իսպանացուն դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ հաջորդ ամառ։

Լոնդոնում կարծում են, որ «Բարսելոնան» ֆինանսական ծանր վիճակի պատճառով կարող է ընդունել շահավետ առաջարկը և ֆուտբոլիստին բաց թողնել։

Գավիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։