Հայտնի են դարձել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի և սենեգալցի Սադիո Մանեի կոնֆլիկտի մանրամասները։
Լրագրող Պապ Մահմուդ Գուիեի խոսքերով, Սանեն վիրավորել է Մանեին՝ նրան անվանելով «սև բամբակ»: Դա զայրացրել է հարձակվողին, ինչի հետևանքով նա հարվածել է Սանեի դեմքին։
«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (0:3) հետո ֆուտբոլիստների բախման հետևանքները արդեն պաշտոնապես հայտնի են դարձել «Բավարիայի» մամուլի ծառայությունից։ Մանեն բաց կթողնի Բունդեսլիգայի «Հոֆենհայմի» հետ հանդիպումը։