«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ, հայտնում է Culemania-ը:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն երկու տրանսֆեր է իրականացրել գալիք մրցաշրջանի համար՝ պայմանագրեր կնքելով Գյունդողանի և «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Պայմանագրերի պաշտոնականացումը կարող է հետաձգվել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված «Բարսելոնայի» խնդիրների պատճառով։ Ավելի մեծ չափով դա վերաբերում է Մարտինեսի պայմանագրին։

32-ամյա գերմանացին պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։