Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը անդրադարձել է ֆուտբոլում եղած ռասիզմին.
«Սադրանքների եմ հանդիպել ութ տարեկանից, երբ դեռ խաղում էի «Ֆլամենգոյում», մինչև այստեղ տեղափոխվելը։ 18 տարեկանում ես հեռացա Բրազիլիայից: Սովորել եմ, աշխատել եմ և՛ տանը, և՛ ակումբում։ Հիմա, երբ ես 22 տարեկան եմ, ավելի քան 200 հանդիպումից հետո, ինձ համար նորմալ է ավելի լավ խաղալը:
Ռասի՞զմ. սա շատ լուրջ խնդիր է, դա կապված է կրթության հետ։ Ես հանգիստ եմ ինձ պահում և հուսով եմ, որ Լա Լիգան կգտնի ճիշտ լուծումը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: