Սադիո Մանեն և Լերոյ Սանեն ներողություն են խնդրել թիմակիցներից տեղի ունեցածի համար

«Բավարիայի» հարձակվողներ Սադիո Մանեն և Լերոյ Սանեն մասնակցել են թիմի հետ մարզմանը, հայտնում է Sky Sports Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ֆուտբոլիստներն էլ ներողություն են խնդրել թիմից Մանչեսթերում տեղի ունեցած միջադեպի համար։

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո (0:3):

Վեճն ավարտվել է նրանով, որ սենեգալցին հարվածել է գերմանացի հարձակվողի դեմքին՝ քերծվածք թողնելով նրա շրթունքին։