Անսու Ֆատին կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է ակումբից հեռանալուն, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է Ֆատիի հոր հրապարակային հայտարարություններից, ով ավելի վաղ հայտարարել էր, որ զայրացած է «Բարսելոնայի» վրա և կարծում էր, որ ավելի լավ է 20-ամյա ֆուտբոլիստը հեռանա ակումբից:

Հաղորդվում է, որ Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել են առաջարկներ փնտրել առնվազն 40 միլիոն եվրո փոխհատուցումով ֆուտբոլիստի համար: