«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ առաջին խաղի մասին։
«Սևիլիան» հիանալի համբավ ունի Եվրոպա Լիգայում: Սա զարմանալի ռեկորդ է։ Մենք պետք է հիշենք սա, և մենք հարյուր տոկոսով մոտիվացված ենք։
Եթե ցանկանում ենք հաղթել «Սևիլիային», ապա պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը։
Մենք պետք է լիովին կենտրոնացած լինենք և պատրաստ լինենք այս հանդիպմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեն Հագը: