«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային հարցրել են ակումբում նրա ապագայի մասին:
Կողմերի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։
«Այժմ ամենակարևորը խաղերի վրա կենտրոնանալն է։ Մենք շատ ենք խաղում, հիմա կենտրոնացումը կորցնելու և պայմանագրերի մասին մտածելու ժամանակը չէ։
Այս պահին մտածում եմ միայն իմ մարզավիճակի և առաջիկա հանդիպումների մասին»,- Դե Խեայի խոսքը է մեջբերում Sky Sports-ը։