«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել փարիզյան ակումբը, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները դեմ չեն պորտուգալացու հեռանալուն, ուստի չեն պատրաստվում նրան պահել ակումբում։
Հաղորդվում էր, որ Մոուրինյոն կցանկանար գլխավորել «Չելսին», սակայն ակումբը դեռ հստակ չգիտի, թե ում կցանկանար տեսնել այս պաշտոնում։
ՊՍԺ-ն նույնպես մտածում է մարզչի փոփոխության մասին: