«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է հայտնվել իսպանական Լա Լիգայում, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան» և, եթե ակումբը վաճառի Ֆերրան Տորեսին ապա ամռանը կգնի Հավերցին:
Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։