«Լիվերպուլը» դուրս է մնացել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար մղվող պայքարից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիական ակումբն այլևս չի ծրագրում պայմանագիր կնքել 19-ամյա ֆուտբոլիստի հետ՝ նրա տրանսֆերային արժեքի պատճառով:
Տրանսֆերը կկազմի ավելի քան 120 միլիոն եվրո, սա թիմի ամառային բյուջեի մեծ մասն է:
Փոխարենը «Լիվերպուլը» կկենտրոնանա յուրաքանչյուր գիծ ուժեղացնելու վրա: