Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում Սաուդյան Արաբիա տեղափոխվել, հայտնում է լրագրող Թոմաս Գոնսալեսը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը խորվաթին առաջարկել է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։ Այնուամենայնիվ, նա ցանկանում է շարունակել խաղալ «Ռեալում»: Ֆուտբոլիստը հույս ունի, որ շուտով ինքն ու Մադրիդը կհամաձայնեն երկարաձգել պայմանագիրը։
37-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից: Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 307 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ։