«Թոթենհեմը» փոխարինող է գտել Ուգո Լյորիսին

«Թոթենհեմը» «Նապոլիում» փոխարինող է գտել Ուգո Լյորիսին, ով այս տարի դառնում է 37 տարեկան, հայտնում է Football365-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները հետաքրքրված են դարպասապահ Ալեքս Մերետով։ Նրա համար «Նապոլին» կպահանջի մոտ 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա դարպասապահը Սերիա Ա-ում անցկացրել է 28 հանդիպում՝ բաց թողնելով 21 գնդակ:

Մերետը «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականի ամառից, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։