Ֆեդերիկո Վալվերդեին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին որակազրկում է սպառնում Լա լիգայի վերջին հանդիպումից հետո «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենայի վրա հարձակվելու համար։

Ինչպես հայտնում են AS-ի լրագրողները, ուրուգվայցի ֆուտբոլիստի գործը կքննարկվի հաջորդ շաբաթ։ Առավելագույն թույլատրելի տույժը, որը կարող է կիրառվել Վալվերդեի նկատմամբ, մինչև վեց ամսով որակազրկումն է։

Հիշեցնենք, որ Ֆեդերիկոն հարձակվել է Բաենայի վրա մեքենաների կայանատեղիում: Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է մրցակցի դեմքին.

Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: