«Բավարիան» բանակցություններ է վարել Վիկտոր Օսիմհենի հետ

Մյունխենի «Բավարիան» բանակցություններ է վարել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները նիգերիացուն հասկացրել են, որ «Բավարիան» բարձր է գնահատում նրա վարպետությունը։

Նշվում է, որ Մյունխենյան թիմի ղեկավարությունը ֆուտբոլիստին խոստովանել է, որ նրա տրանսֆերը շատ դժվար է համարվում «Նապոլիի» ֆինանսական մեծ պահանջների պատճառով:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ցանկանում է նիգերիացու համար վճարեն 150 միլիոն եվրո։