«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին կարող է համալրել «Լեսթերի» մարզչական շտաբը, հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» մինչև մրցաշրջանի ավարտը կարող է գլխավոր մարզիչ նշանակել Դին Սմիթին։ Աղբյուրի համաձայն՝ այս դեպքում Թերին կհամալրի «Լեսթերի» մարզչական շտաբը։
Նշենք, որ 2018-ից 2021 թվականներին Թերին աշխատել է «Աստոն Վիլլայում»։