«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ օրերս կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
36-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի մինչև 2024 թվականի հունիսը։ Ժիրուի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Հունվարին «Էվերթոնը» առաջարկ արեց ֆրանսիացուն, սակայն Ժիրուն ցանկանում էր մնալ «Միլանում»:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։