CHAMPIONS LEAGUE. Հայտնի են «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» հանդիպման մրցավարների անունները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի` «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա» հանդիպման մրցավարների անունները:

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը:

Գերդիմակայության գլխավոր մրցավարը կլինի Խեսուս Խիլ Մանսանոն, նրան կօգնեն Դիեգո Բարբերո Սևիլիան և Անխել Նևադո Ռոդրիգեսը: