«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի ներդրման մասին թիմի հաջողություններում։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները Հոլանդին գնել են հենց այսպիսի խաղերի համար. թիմը լավագույն ձևով չի խաղում և չի կարողանում գտնել իրեն, բայց նա պարզապես գնում և գոլ է խփում:
Նա ունի այս ունակությունը։ Առաջին խաղակեսն այնքան էլ հաջող չստացվեց, բայց նա ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։