Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Sportsmole-ը: Աղբյուրի տեղեկություններով, 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել իսպանական «Վալենսիան»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Սևիլիան» և «Ատլետիկոն»:
2019-2020 մրցաշրջանում Բելերինը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բելերինը «Բարսելոնայի» սան է: 16 տարեկանից նա «Արսենալի» համակարգում է: