«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի խաղի մասին իր մտքերը։
Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքով՝ արգենտինացին խոստովանել է, որ տպավորված է նրա տաղանդով։ Մեսսին ընդգծել է, որ Պեդրիին համարում է աշխարհի լավագույններից մեկը։
20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում նա 30 խաղում դարձել է յոթ գոլի հեղինակ։