Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է աշխատել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ

«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին վերադարձնել մեկնարկային կազմ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լեմպարդը դրական է վերաբերվում Օբամեյանգի հետ աշխատելու հեռանկարներին, և հարձակվողը կարող է օգնել թիմին մրցաշրջանի մնացած հանդիպումներում։

Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը վատ հարաբերություններ է ունեցել թիմի նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերի հետ: