Մյունխենի «Բավարիան» լրջորեն է պատրաստվում գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կենտրոնական հարձակվողի ձեռք բերել։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» աչքի է դրել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի վրա։
Երկու ֆուտբոլիստներն էլ դեմ չեն մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխությանը, սակայն նրանց տրանսֆերը կարող է թանկ արժենալ գերմանական գրանդի համար: «Բավարիան» կարող է 100 միլիոն եվրո ծախսել իր պատմության մեջ առաջին անգամ մեկ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար։
Նշենք, որ այժմ «Բավարիայի» գլխավոր կենտրոնական հարձակվողը 34-ամյա Էրիկ Շուպո-Մոտինգն է։