Լրագրող Դանիել Ռիոլոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ում պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է առաջիկա ամռանը.
«Եթե դու ՊՍԺ-ի երկրպագու ես, ի՞նչ հիշողություններ ունես Մեսսիից: Բացարձակ ոչինչ, զրո է։ Ի՞նչ արեց Լիոնելը ակումբի համար. Մի քանի գոլ խփեց, այսքանը: Նա նման է Կասպերի ուրվականին: Ցտեսություն Մեսսի, իհարկե դու աշխարհի լավագույններից մեկն ես, բայց ժամանակն է հրաժեշտ տալու»,- ասել է լրագրողը:
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: