Ժոան Լապորտան նամակներ է հղել ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նամակներ է հղել ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին՝ կապված կատալոնական ակումբի շուրջ սկանդալային գործի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» գումար է վճարել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային։

Ինչպես հայտնում է Catalunya Ràdio-ն, Լապորտան գործի առնչությամբ նամակներ է ուղարկել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին։

Նա երկու կազմակերպություններին էլ խնդրել է խուսափել ակումբի և նրա գործողությունների դեմ  վարկաբեկիչ հայտարարություններ անելուց: