Յայա Տուրե. «Հուսով եմ, որ նա կվերադառնա»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն արձագանքել է այն լուրերին, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական թիմ։

«Տեսնենք, թե ինչ կլինի։ Ես տեսնում եմ, որ Մեսսին կարիերան ավարտում է «Բարսելոնայում»: Բայց ես չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, նա դեռ գործող պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, տեսնենք»,-մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ արգենտինացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։