Քրիստոֆ Գալտյեն և Լուիս Կապմուշը կարող են հեռանալ ՊՍԺ-ից մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը վատթարացրել է հարաբերությունները թիմի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպուշի հետ։ Հաղորդվում է, որ Գալտյեն դժգոհ է եղել Կամպուշի հետ հանդերձարանում խաղացողների հետ ունեցած վեճից, որը տեղի է ունեցել փետրվարին «Մոնակոյից» կրած պարտությունից հետո (1:3): Կամպուշն իր հերթին մեղադրում է Գալտյեին ու նրա շրջապատին իր տրանսֆերային քաղաքականությունը քննադատելու մեջ։
Այն դեպքում, երբ ՊՍԺ-ն չկարողանա հաղթել Լիգա 1-ում, Կամպուշը և Գալտյեն, ամենայն հավանականությամբ, կհեռացվեն ակումբից:
29 տուրից հետո ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գտնվող Լանսը հետ է մնում 6 միավորով։