Իտալիայի գավաթի խաղից հետո Նիկոլո Ֆաջիոլին բողոքել է «Ինտերի» երկրպագուներից:
Խաղի ընթացքում թուրինցիների երկրպագուները ռասիստական արտահայտություններով վիրավորել են «ներաձուրիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Գոլ խփելուց հետո նա ժեստ է ցույց տվել՝ կոչ անելով փակել բերանները։
Խաղից հետո երկրպագուներից մեկն Instagram-ում Ֆաջիոլիին գրել է՝ «Ռասիստներ»։ «Յուվենտուսի» կիսապաշտպանը պատասխանել է. «Երբ Կոստիչին և Վլահովիչին «Սան Սիրոյում» գնչուներ էին անվանում, դա նորմա՞լ էր: