Այս ցուցանիշով Մարիկուս Ռեշֆորդը զիջում է միայն Վիկտոր Օսիմհենին

Մարկուս Ռեշֆորդը 11-րդ գոլն է խփում Պրեմիեր Լիգայում աշխարհի առաջնությունից հետո։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը բացել է հաշիվը Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (1:0, երկրորդ խաղակես): Սա 25-ամյա ֆուտբոլիստի 11-րդ գոլն է ԱՊԼ-ում ԱԱ-2022-ի հետ կապված դադարից հետո։

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիհենը միակ ֆուտբոլիստն է եվրոպական թոփ 5 լիգաներից, ով այս ընթացքում ավելի շատ գոլեր է խփել առաջնությունում: Ա Սերիայում նա ունի 12 գոլ։