Ֆրենկ Լեմպարդը մոտ է «Չելսիի» ժամանակավոր մարզիչ նշանակվելուն։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կողմերը սկզբունքային համաձայնության են եկել։ Թիմի նախկին կիսապաշտպանն այն կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ ակումբը կշարունակի աշխատել մշտական մարզիչ գտնելու ուղղությամբ։
Լեմպարդի անձնակազմում կլինեն Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսը և Քրիս Ջոնսը: Նրանք միասին աշխատել են Ֆրենկի առաջին ժամանակաշրջանում «Չելսիում» (2019-2021) և «Էվերթոնում»:
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի ապրիլի 8-ին «Վուլվերհեմփթոնի» դեմ: