Կարիմ Բենզեման առաջին հեթ-տրիկի հեղինակն է Էլ-Կլասիկոյում 1995 թվականից հետո։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում Կամպ Նոուում Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Քարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց Վինիսիուսին։
Իվան Զամորանոն «Ռեալի» վերջին խաղացողն էր, ով 3 գոլ խփեց Կլասիկոյում: Դա տեղի է ունեցել 1995 թվականի հունվարի 7-ին «Սանտյագո Բեռնաբեուի» խաղում։
Նախկինում միայն Ֆերենց Պուշկաշն էր դարձել հեթ-տրիկի հեղինակ՝ Էլ-Կլասիկոյում «Քամպ Նոուում» 1963 թվականի հունվարի 27-ին։