Կառլո Անչելոտտին գովել է Կարիմ Բենզեմային «Բարսելոնայի» հետ խաղում (4:0) հեթ-տրիկի համար։
«Նա հիանալի աշխատանք կատարեց միջազգային խաղերի ընդմիջմանը, գտավ լավագույն մարզավիճակը: Նրա վարպետությունը որոշիչ է, անկասկած:
Նա դեռևս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, անկասկած: Երբ նա լավն է, նա լավագույնների թվում է:
Մեր մեխանիզմը աշխատում է։ Սա մրցաշրջանի ամենակարեւոր պահն է։
Վերջին հանդիպումներում մենք պարտվել ենք «Բարսելոնային», բայց դա չի ազդել մեր վստահության վրա։ Մենք ուրախ ենք։ Մենք չէինք կորցնում մեր հանգստությունը։ Մենք գիտեինք, թե ինչպես օգտագործել ազատ գոտիները հակագրոհների ժամանակ։ Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։