«Չելսին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատարներից մեկին

«Չելսին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Նգոլո Կանտեին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը շատ գոհ է 32-ամյա ֆուտբոլիստի խաղից։ Նոր գործարքի շուրջ բանակցությունները բուռն ընթացքի մեջ են։

Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ հաշվարկված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա «Չելսիում» է 2016 թվականից։

Այս մրցաշրջանում Ն’Գոլո Կանտեն ակումբի կազմում 4 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:

2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի մարտը նա չի խաղացել ազդրի վնասվածքի պատճառով։