«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պատմել է, թե ինչ է ակնկալում ԱՊԼ-ի մնացած հանդիպումներից։
«Ֆուտբոլիստների միջև խոսակցություններ կան, բայց մենք պետք է համախմբվենք: Այս մրցաշրջանում մենք դեռ պայքարելու բան ունենք։ Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում Football London-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Չելսիից» 2023 թվականի ամռանը։ Այս պահին լոնդոնցիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը։