«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, հայտնում է Catalunya Radio-ն:
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացու աշխատավարձը կարող է խնդիր դառնալ կատալոնացիների համար։ Ակումբը կարող է հրաժարվել ֆուտբոլիստին գնելու մտքից՝ աշխատավարձի շեմի պատճառով։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Ընդհանուր առմամբ Սալահը թիմի կազմում անցկացրել է 295 հանդիպում, որոնցում խփել է 179 գոլ և կատարել 74 գոլային փոխանցում։