Կայ Հավերց. «Մենք բոլորս բարձր կարծիք ունեինք Գրեհեմ Փոթերի մասին»

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը մեկնաբանել է Գրեհեմ Փոթերի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը։

«Դրանք մի քանի դժվար օրեր էին, որոնք շատ փոփոխություններ էին: Մենք բոլորս բարձր կարծիք ունեինք Գրեհեմի մասին և գիտենք, որ նա իսկապես լավ մարզիչ է։ Մենք՝ որպես ֆուտբոլիստներ, պետք է պատասխանատվություն կրենք մեր կողմից, քանի որ այս մրցաշրջանում մենք չենք հասել այն արդյունքներին, որոնք մարդիկ հավանաբար սպասում էին մեզանից»,- Հավերցի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ 28 խաղից հետո լոնդոնցիները 38 միավորով 11-րդն են Պրեմիեր Լիգայում։