Ժոզե Մոուրինյոն, կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է գլխավորել «Չելսին», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «թոշակառուների» ղեկավարությունը մտածում է պորտուգալացի մասնագետին թիմ վերադարձնելու մասին, ով չի կողմնորոշվում հռոմեական թիմում իր ապագայի հարցում։

Մոուրինյոն երկու անգամ մարզել է «Չելսին»՝ 2004-ից 2007 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։

Պորտուգալացու և «Գայլերի» միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։