Թոմաս Մյուլերը պատմական ռեկորդ է սահմանել

Գերմանացի ռմբարկու Թոմաս Մյուլերը դարձել է Մյունխենի «Բավարիայի» կազմում Գերմանիայի գավաթի խաղարկություններում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, գրում է Opta-ն:

Երեկ կայացած «Ֆրայբուրգի» դեմ քառորդ եզրափակիչի տնային խաղը, 33-ամյա Թոմասի համար 64-րդ խաղն էր այս մրցաշարում:

Այսպիսով Մյուլերրը գերազանցել է, դարպասապահ Զեպ Մայերի ռեկորդը, որը 63 հանդիպում էր անցկացրել «Բավարիայի» կազմում Գերմանիայի գավաթի խաղարկություններում: