«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուիս Դիասը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել իսպանական Լա Լիգա, հայտնում է Fichajs-ը։
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» ցանկանում է գնել կիսապաշտպանին, և պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 75 միլիոն եվրո վճարել նրա դիմաց։ Նշվում է, որ Չավիին անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և ցանկանում է նրան տեսնել իր թիմում։
Նշենք, որ Դիասի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։