«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Daily Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա սերբը պատրաստ է ամռանը մտածել լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անցյալ տարի ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն հետո հարձակվողը մերժեց առաջարկը։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։